Image

Պատվերների սրահ

 

    Յուրաքանչյուրիս առջև երբեմն ծառանում է ժամանակի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Արդյունքում մենք փորձում ենք հնարավորինս ծանրաբեռնել մեր օրակարգը, սակայն այն, վերջիվերջո, մնում է սահմանափակ, և գրեթե ժամանակ չի մնում նույնիսկ մասնագիտական գրքեր կարդալու համար: Մենք փորձում ենք հայերեն օնլայն գրքեր փնտրել համացանցում, բայց պարզվում է, որ դրանց առկայությունը խիստ սահմանափակ է: Ահա այստեղ է, որ օգնության է  գալիս մեր ընկերությունը: Եթե պատրաստվում եք համալսարանական, որակավորման կամ այլ տիպի քննությունների, եթե ցանկանում եք տիրապետել նոր տեղեկությունների, եթե ուզում եք սովորել նորը, սակայն ժամանակ չունեք, ապա Դուք ունեք հնարավորություն՝ պատվիրելու Ձեզ անհրաժեշտ գրքի, նյութի, ինֆորմացիայի հնչյունավորված տարբերակը:

    Հնչյունավորումը կատարվում է ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն, անգլերեն, անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզուներով նույնպես:

     Ձեր նախընտրած լեզվով աուդիո գրքեր պատվիրելու համար անհրաժեշտ է պարզապես կապ հաստատել մեզ հետ armaudiobooks@gmail.com էլ.փոստի կամ https://www.facebook.com/armaudiobooks ֆեյսբուքյան էջի միջոցով, և մեր մասնագետները նվազագույն ժամանակահատվածում կկատարեն Ձեր պատվերը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 046 888 հեռախոսահամարով:

       Հարգանքով՝ «ԱրմԱուդիոԲուքս»  թիմ

 

Share Button