Image

Հայերեն աուդիոգրքեր

 

  

    Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, և իր բազմահազարամյա պատմության ընթացքում հայերենով ստեղծվել է հարուստ, անկրկնելի և եզակի գրականություն: Այդ գրականությունը, սակայն, ոչ միայն հայ ազգի, այլ նաև աշխարհի սեփականությունն է: Այդ իսկ պատճառով մեր թիմն իր առջև նպատակ է դրել հայ գրականությունը դարձնել աշխարհի սեփականություն՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հնչյունավորել հայ բազմահազարամյա խոսքը:

    «ԱրմԱուդիոԲուքս» ընկերությունը մտաղահացվել և ստեղծվել է  նպատակով՝ ժամանակակից աշխարհին լսելի և հասանելի դարձնել հայ գրականությունը՝ ստեղծելով հայերեն լեզվով աուդիոգրքեր: Եվ իզուր չէ, որ մեր կարգախոսն է՝ «Հայերենով՝ աշխարհին»:

   Մեր ընկերությունը չի սահմանափակվում միայն աուդիոգրքերի ստեղծմամբ և այսօր առաջարկում է բազմաթիվ և բազմապիսի ծառայություններ, որոնք կապված են մարդկային ձայնի հետ` աուդիոգրքեր, աուդիոամսագրեր, աուդիոհոլովակներ, աուդիոգիդեր, աուդիոթարգմանիչներ և այլն:

   Մեր արտադրանքը բազմազան է և որակյալ, որն արդեն իսկ գնահատել են մեր հաճախորդները: Մեր ստեղծած ձայնային հավելվածներն այօր օգտագործվում են բազմաթիվ անհատների, նաև կազմակերպությունների կողմից:

    Մեր կոչումն է առավել հասանելի դարձնել տեղեկատվությունը ժամանակի սղության պայմաններում:

 Հարգանքով՝ ԱրմԱուդիոԲուքս աշխատանքային թիմ

Share Button